Գաղտնիության քաղաքականություն

Այս գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է անձնական տվյալների մշակմանը, որոնք մենք հավաքում ենք կամ դուք մուտքագրում եք jackjonesyerevan.am կայքէջ այցելելիս։
Free Style ՍՊԸ-ն համարվում է այս գաղտնիության քաղաքականությամբ ընդգրկված անձնական տվյալների պատասխանատու օպերատորը։

Ընդհանուր ակնարկ

Մեր առաքելությունն է ապահովել Ձեզ  լավագույն նորաձև փորձով՝ սկսած մեր բազմաթիվ ոճերը դիտելու պահից մինչև այն պահը, երբ դուք ստանում եք ձեր պատվերը։ Գնումների փորձի ընթացքում մենք հավաստիացնում ենք, որ հարգում և պաշտպանում ենք ձեր գաղտնիությունը և զգուշորեն ենք վերաբերվում ձեր անձնական տվյալների պահպանմանը։

Ստորև կարող եք ծանոթանալ՝

  • ինչպես և ինչու ենք մենք հավաքում ու պահում ձեր անձնական տվյալները,
  • ում հետ ենք դրանք կիսում,
  • ինչպես կարող եք օգտվել ձեր գաղտնիության իրավունքներից։
  1. Ձեր անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում

Պատվերի իրականացում

Ձեր պատվերը մշակելու համար մենք որոշ տվյալների կարիք ունենք։ Երբ դուք պատվեր եք կատարում, մեզ տրամադրում եք ձեր անունը, հասցեն, էլ. փոստը, վճարման եղանակը և պատվերված ապրանքները։ Այս տվյալները օգտագործվում են ձեր պատվերը հաստատելու, փաթեթավորելու և առաքելու համար։

Հաճախորդների սպասարկում

Երբ կապ եք հաստատում մեր հաճախորդների սպասարկման թիմի հետ, մենք գրանցում ենք ձեր տրամադրած տվյալները։ Սպասարկման թիմն ունի ձեր պատվերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսնելու հնարավորություն ՝ լավագույնս աջակցելու համար՝ անկախ նրանից՝ դուք հարցեր ունեք պատվերի կարգավիճակի վերաբերյալ, թե ցանկանում եք վերադարձ կատարել։

Օգտագործողի փորձի բարելավում

Մենք միշտ աշխատում ենք բարելավել ձեր օգտագործման և գնումների փորձը մեր կայքում։ Մենք դա անում ենք տարբեր ուղիներով, կարևորներից մեկը ձեր մուտքերի և դիտումների  վարքագծի ուսումնասիրությունն է մեր կայքում և սոցիալական մեդիա հարթակներում՝ բարելավելու կայքի դիզայնը, ֆունկցիոնալությունը և օգտագործման հարմարավետությունը։ Դրա համար մենք օգտագործում ենք cookie-ներ։ Բացի այդ, ձեր դիտման տվյալները օգտագործվում են՝ ձեզ համապատասխան ապրանքներ առաջարկելու համար։

Երրորդ կողմի գործընկերները նույնպես կարող են հավաքել և համատեղել ձեր առցանց ակտիվության տվյալները ժամանակի ընթացքում, տարբեր սարքերում և այլ կայքերում կամ ծառայություններում, եթե դրանք նույնպես օգտագործում են նույն գործընկերները։

ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԳՈՎԱԶԴ

Մեզ համար կարևոր է, որ դուք ստանաք ամենահամապատասխան նորաձև խորհուրդներն ու առաջարկները։ Այդ նպատակով մենք և մեր գովազդային գործընկերները օգտագործում ենք ձեր անձնական տվյալները՝ անհատականացնելու կայքի, հավելվածների և հաղորդագրությունների (օր.՝ էլ. փոստ) բովանդակությունը, ինչպես նաև՝ ցույց տալու համապատասխան գովազդներ այլ կայքերում, սոցիալական ցանցերում և հավելվածներում։

Այդ գործընթացում մենք օգտագործում ենք հետևյալ տեղեկատվությունը՝

  • ձեր առցանց ակտիվությունը մեր կայքերում և հավելվածներում,
  • առևտրային տվյալներ (օրինակ՝ պատվերների պատմություն),
  • անձնական տեղեկություն (օրինակ՝ կոնտակտային տվյալներ, IP հասցե, սարքի նույնացուցիչներ)։

Այս տեղեկատվությունը կարող է համատեղվել մեր գործընկերների կողմից հավաքված կամ ձեզնից ստացված այլ տվյալների հետ։ Մենք և մեր գործընկերները կարող ենք նաև ենթադրություններ կազմել այդ տեղեկատվության հիման վրա։ Cookie-ների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով մենք հավաքում ենք տվյալներ՝ ձեր այցելության ժամանակ։

Դուք կարող եք ցանկացած պահի մերժել անձնական տվյալների օգտագործումը ուղղակի մարքեթինգի նպատակներով՝ այդ թվում պրոֆիլավորման՝ օգտագործելով մեր դիմումի ձևը, որը հասանելի է ԱՅՍՏԵՂ։

Որոշ օրենքներ և պետական կառույցներ կարող են նման համագործակցությունը համարել որպես տվյալների «վաճառք», եթե օգտատերը համաձայնություն չի տալիս։ Մենք թույլ ենք տալիս մեր գործընկերներին օգտագործել cookie-ներ և նման տեխնոլոգիաներ՝ անհատականացված գովազդ և վերլուծություն իրականացնելու համար՝ միայն ձեր համաձայնությամբ։ Այդպիսով, մենք չենք վաճառում ձեր անձնական տվյալները։

ՄԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ

Մեր հավելվածներում դուք կարող եք ընտրել ստանալ push ծանուցումներ մարքեթինգային արշավների վերաբերյալ։ Այդ ծանուցումները կարող եք ցանկացած պահի անջատել ձեր հեռախոսի կարգավորումներում։

ՄԱՐՔԵԹԻՆԳ ՀԻՄՆՎԱԾ COOKIE-ՆԵՐԻ ՎՐԱ

Մեր մարքեթինգային որոշ գործողություններ հիմնված են cookie-ների վրա։ Այս cookie-երը (մենք և մեր գործընկերները) հավաքում և պահում են տեղեկություններ՝ կապված ձեր նախընտրած ոճերի և չափերի, սարքի ID-ի, ձեր մոտավոր գտնվելու վայրի (IP հասցեի հիման վրա), ինչպես նաև ձեր դիտման վարքագծի վերաբերյալ։

Այս cookie-ները հետևում են՝

  • որ գովազդներն եք տեսել,
  • քանի անգամ եք դրանք տեսել,
  • սեղմե՞լ եք դրանց վրա,
  • պատվեր կատարե՞լ եք, թե ոչ։

Որոշ cookie գործընկերներ կարող են նաև հետևել ձեզ՝ ժամանակի ընթացքում և այլ կայքերում, երբ դրանք համագործակցում են նույն cookie գործընկերների հետ։

Մենք այդ տեղեկատվությունը օգտագործում ենք՝ ձեզ համապատասխան առաջարկներ և գովազդներ ցուցադրելու համար՝ ինչպես մեր կայքում, այնպես էլ այլ հարթակներում՝ սոցիալական մեդիա, համեմատական գնումների կայքեր և այլ հավելվածներ։ Օրինակ՝ եթե դուք դիտել եք ջինսեր, ապա կարող եք տեսնել այդ ջինսի կամ նմանատիպ մոդելների գովազդ ձեր սոց․ ցանցերում։

Բացի այդ, մենք կարող ենք համատեղել cookie-ներով հավաքված տեղեկատվությունը՝ ձեր պատվերի պատմության, նախորդ հաղորդակցությունների և ձեր կողմից տրամադրված այլ տվյալների հետ՝ մարքեթինգային նպատակներով հետևություններ անելու համար։