Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ստորև բերված դրույթներն ու պայմանները կկիրառվեն «Ֆրի Սթայլ» ՍՊԸ-ի կողմից, Երևան, Կոմիտաս 29/2, բիզնես գրանցման համարով 01841103 («ՋԵՔ ԵՎ ՋՈՆՍ») բոլոր այն հաճախորդների առաքումների նկատմամբ, ովքեր գնումներ են կատարում JACK & JONES Yerevan առցանց խանութի միջոցով («Օնլայն Խանութ»):

  1. Պայմանագրի կնքում

Ձեր և JACK & JONES-ի միջև վերջնական և պարտադիր ուժ ունեցող պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն պահին, երբ ձեր պատվերը հաստատվում է JACK & JONES-ի կողմից։ Պատվերի հաստատումը JACK & JONES-ը ձեզ կուղարկի էլ. փոստով։ Պատվերի գրանցումից հետո ստացված ավտոմատ կտրոնը չի հանդիսանում պատվերի հաստատում։

Դուք կարող եք գնումներ կատարել առցանց խանութում միայն այն դեպքում, եթե հանդիսանում եք մասնավոր սպառող, այսինքն՝ ոչ իրավաբանական անձ/գործարար հաճախորդ։

Արդար օգտագործում

JACK & JONES-ը իրավունք ունի սահմանափակել առցանց խանութից գնում կատարելու հնարավորությունը այն օգտվողների համար, որոնց վերադարձների քանակը չափազանց բարձր է։

  1. Գներ, հարկեր և առաքում

Բոլոր գները նշված են ԱԱՀ-ով և այլ հարկերը ներառյալ։ Գործող գինը այն գինն է, որը նշված է առցանց խանութում տվյալ ապրանքի համար պատվերի կատարման օրվա դրությամբ։

JACK & JONES-ը իրավունք ունի ուղղել ցանկացած սխալ նշված գին առցանց խանութում։ Բացի այդ, JACK & JONES-ը կարող է ցանկացած պահի փոխել գները, հարկերը և/կամ այլ ծախսերը, օրինակ՝ ԱԱՀ-ի դրույքաչափի կամ այլ պետական տուրքերի փոփոխության, կամ մանրածախ գների ընդհանուր աճի պատճառով։

  1. Վճարում

Առցանց խանութում ապրանքներ պատվիրելիս հասանելի են հետևյալ վճարման տարբերակները՝

  • Վարկային և դեբետային քարտեր (VISA, Mastercard, AMEX, Maestro)։

Այս վճարման եղանակը պահանջում է վավեր վարկային կամ դեբետային քարտ։ Մենք իրավունք ենք վերապահում ստուգել քարտի վավերականությունը։ Գումարը կսառեցվի ձեր քարտի վրա և կգանձվի ապրանքների առաքումից հետո։

Բոլոր վճարումները ենթակա են ստուգման և հաստատման՝ ինչպես քարտի թողարկողի/վճարային մատակարարի, այնպես էլ մեր կողմից՝ անվտանգությունն ապահովելու և խարդախությունից խուսափելու նպատակով։ Մենք իրավունք ենք վերապահում մերժել որոշ վճարման եղանակներ և/կամ առաջարկել այլընտրանքային եղանակ՝ կախված հանգամանքներից։

  1. Առաքում

Եթե այլ կերպ չի նշվել, ապա պատվերը կատարելու պահից առաքման ստանդարտ ժամկետն է՝

  • Տան հասցեով առաքում՝ 2-3 աշխատանքային օր։

JACK & JONES-ը պարտավոր չէ մատակարարել այն ապրանքները, որոնք պահեստում առկա չեն։

  1. Պատասխանատվություն

JACK & JONES-ը պատասխանատվություն չի կրում առաքման ուշացումների կամ չկատարված ծառայությունների համար, որոնք պայմանավորված են ֆորս-մաժոր իրավիճակներով։ Ֆորս-մաժոր իրավիճակի ընթացքում JACK & JONES-ը ազատվում է իր պարտավորությունների կատարումից։ JACK & JONES-ի պատասխանատվությունը ցանկացած պահանջի դեպքում սահմանափակվում է միայն ձեր կողմից գնված ապրանքի արժեքով։